«Եղել են գործընկերներ, ասել են՝ անկլավներով էլ ստորագրիր, չեմ ստորագրել». Փաշինյան

«Մենք գիտենք, որ նախքան 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելը, ձեզ մոտ խորհրդակցություն-քննարկում է եղել. ովքե՞ր են ներկաներից դեմ եղել հայտարարությունն այդ տեսքով ստորագրելուն»,- ասուլիսի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետին՝ հարցրեց լրագրողը: Փաշինյանն ասաց՝ եղել են գործընկերներ, ովքեր ասել են՝ անկլավներով էլ ստորագրիր. «Հետագայում նրանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել, մեր հրաժարականն է պահանջել, բայց դա փաստ է»,- նշեց նա:

Այս թեմայով
am