Հայաստանի և Արևմուտքի հհարաբերութուններում Ռուսաստանին դուրս մղելու օրակարգ չկա․ Փաշինյան
«Այլ հարց է, որ մենք նաև արեւմտյան գործընկերների հետ սկսել ենք քննարկել անվտանգության ոլորտի վերաբերյալ հարցերը։ Նախկինում նման հարցեր ընդհանրապես չէինք քննարկում, քանի որ տարածաշրջանում կար անվտանգային ճարտարապետություն, որը դե յուրե հատվածով պետք է լիներ հուսալի ու անխոցելի»,- հայտարարեց Փաշինյանը ասուլիսին։
Փաշինյանը նաև նշեց՝ չէր ցանկանա, որ Արևմուտքից հնչած ենթադրյալ հայտարարությունները դառնային ՌԴ և Հայաստանի հարաբերություններում կարևորագույն կամ առանցքային գործոն։
«ՌԴ հետ մեր հարաբերությունների կարևոր գործոնը այն փոխադարձ պարտավորություններն են, որ մենք ունենք միմյանց նկատմամբ, և թե ինչքանով ենք մենք կատարում այդ պարտավորությունները։ Ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս, որ այդ պարտավորությունները կատարվեն՝ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած ռազմականից մինչև ԼՂ-ում խաղաղապահ ուժերի հետ կապված»,- ասաց վարչապետը։