«Չեմ բացառում, որ Հայաստանը դե յուրե դուրս կգա ՀԱՊԿ-ից»․ Փաշինյան
|
Այսօրվա ասուլիսի ժամանակ վարչապետը խոսել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին. «Մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս ՀՀ-ից: Եթե ՀՀ-ը դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից: Դուրս գալ ասելով՝ նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները»,- նշել է նա: |