Առևտուրը հայ-ռուսական հարաբերությունների շարժիչ ուժն է. Լավրով
«Առևտրատնտեսական համագործակցությունը դարձել է հայ-ռուսական կապերի իրական շարժիչ ուժը»,- Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․
«Ռուսաստանը շահագրգռված է առաջ մղելու Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, առաջնահերթ` առևտրատնտեսական փոխգործակցությունը, որը դարձել է հայ-ռուսական կապերի իրական շարժիչ ուժը»։