Աշոտ Փաշինյանը առերեսմանը եկել էր հանգամանալից պատրաստված․ լրագրողներին ասել է Գայանե Հակոբյանի փաստաբանը
Աշոտ Փաշինյանը առերեսմանը եկել էր հանգամանալից պատրաստված․ լրագրողներին ասել է Գայանե Հակոբյանի փաստաբանը:
«Նա անգամ «կանխատեսել» ու հաշվառել էր մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը։ Օրինակ` երբ հարց տվեցինք, թե մինչև դեպքի վայր հասնելը չկայի՞ն արդյոք այլ լուսացույցներ, նա հայտարարեց, որ կարող է պատասխանել նաև հաջորդ հարցին ու ասաց, որ թեև լուսացույցներ եղել են, բայց կանաչ են եղել, հետևաբար, նա չի կարողացել իջնել։ Այդքան պատրաստված էր եկել նա առերեսմանը»,– լրագրողներին ներկայացրել է Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ Գայանե Հակոբյանին մեղսագրվում է արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում, իսկ դեպքին առնչվող տեսանյութերը որևէ բան այս մասով չեն պարունակում ու չունեն ապացուցողական նշանակություն։ Հետևաբար` տեղեկություն պարունակող ապացույցը միայն Աշոտ Փաշինյանի ցուցմունքներն են։