ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանի ԶՈՒ-ն ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. ունենք 2 վիրավոր
|
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: |
Աղբյուրը` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար