Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հարակից դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել։

 

Լուրի իսկությունը ճշտելու համար MediaHub-ը զրուցել է Սոթքի բնակիչներից մեկի հետ, ով նշել է, որ շտապօգնությունը դեռ դիրքերում է։

 

«Շտապօգնության դիրքեր բարձրանալու պահին զինծառայողը ողջ էր, բայց շատ ծանր վիրավորում է ստացել, հույս չէին տալիս։ Այս պահին այլ տեղեկություն չունենք։ Հուսանք՝ կփրկվի», - ասել է Սոթքի բնակիչը։

 

Դեպքի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։

 

 

Այս թեմայով
am