Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը` Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:

Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

 

Այս կապակցությամբ հայկական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է մանուկների օրհնության հատուկ կարգ:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվեն հետևյալ արարողությունները`

 

Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8։00-ին:


Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:

 

Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։

 

Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։

Այս թեմայով
am