Անազնիվ է ամեն տեղ բղավել և մարզիկին ոչ վայել պահվածք ցուցաբերել, երբ այսքան բան է անում, թե պետությունը և թե Օլիմպիական կոմիտեն

Այսօր ինչպես արդեն համացանցից տեղեկացանք հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը իր վրդովմունքն է արտահայտել և գրել, որ ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից անտեսված լինելու, չգնահատված լինելու պատճառով։ 
Ամեն բան շատ ավելի տրագեդիկ կնայվեր, եթե չլիներ կարևոր փաստեր, որոնք սիրով ներկայացնում եմ ձեզ։

Լինելով սպորտային լրագորող բնականաբար անտարբեր լինել չէի կարող և անմիջապես զանգահարեցի նախարարություն։ Պիտի ասեմ շատ համբերատար և պրոֆեսիոնալ կերպ պատասխանեցին հարցերիս։ 

Եվ ուրեմն, ինչպես Էրիկն է պնդում պետության կողմից չի ստացել ոչ մի տեսակի աջակցություն, ուշադրություն և մեծարում, սակայն փաստերը բոլորովին այլ բան են ասում։ 

Նախ սկսեմ  նրանից, որ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը անձամբ է ընդունել Էրիկին, հայտնել իր շնորհակալությունն ու պատվոգիրը, ապա այցելել է Էրիկենց տուն։ Այնուհետ սահմանվել է 2 միլիոն 300 հազար դր․ գումար ՝ միանվագ պետության կողմից, որից հետո Օլիպիական կոմիտեն տվել է 1,200 դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև Երևանի Քաղաքապետարանի կողմից Էրիկը ստացել է 250․000 դր․ պարգևավճար։

Սա դեռ ամենը չէ։

Տարեվերջին Էրիկ Իսրայելյանը միանվագ ստացել է ՝ 2 միլիոն 300 հազար դր․ գումար ՝ աշխատավարձի տեսքով։ Ինչպես նաև ՀԲՖ նախագաը մշտապես տարբեր չափի դրամական փոխանցումներ է կարատրել բռնցքամարտիկի հաշվին։
Այս պահին Էրիկ Իսրայելյանը ստանում է ամսեկան ՝ 440.000-դր աշխատավարձ՝ պետության կողմից և 200.000-դր․ Օլիմպիական կոմիտեի կողմից։

Հիմա հարց Էրիկին․ 
-Էրիկ, այսինքն ի՞նչ էիք ակնկալում, սրանից ավել ի՞նչ աներ պետությունը, կամ Օլիմպիական կոմիտեն։ 
-Էրիկ, Դուք հաղթել և դրոշը բարձրացրե՞լ եք, որ պետությունը Ձեզ մշտապես միլիոններ տա և դուք չհրաժարվեք ՀՀ քաղաքացիությունից։
-Էրիկ, հիմա մոդայիկ եք համարու՞մ պետությանը վատաբանելը, թե Ձեր ակնկալինքերը չարդարացվեց , այդ պատճառով եք վրդոված, իսկ ինչպիսի՞ն էին Ձեր ականկալիքները։
-Էրիկ, գուցե Ձեզ սխալ խորհուրդնե՞ր են տալիս և հաշվի առնելով Ձեր տարիքն ու էմոցիոնալ դաշտը փորձում են օգուտ շահել այս իրավիճակից։

Հարցերը շատ են, սակայն անազնիվ է այս դեպքում պետությանն ու Օլիմպիական կոմիտեին անտարբերության մեջ մեղադրելը։ Անազնիվ է բարձրացրած աղմուկը, երբ Դուք ամսեկան ստանում եք 644.000 դր գումար և բողոքում եք այնպիսի տղերքի մոտ ովքեր օր ու գիշեր աշխատելով անգամ այդ գումարի կեսը չեն վաստակում, գուցե քիչ է Ձեզ համար, բայց ասել, որ անտեսված եք՝ անազնիվ է։ Անազնիվ է ամեն տեղ բղավել և մարզիկին ոչ վայել պահվածք ցուցաբերել, երբ այսքան բան է անում, թե պետությունը և թե Օլիմպիական կոմիտեն։ Անազնիվ է ասել , որ պետությունը բնակարան է խոստացել և չի տվել, քանի որ երիտասարդ, ուժեղ սպորտսմեն տղա լինելով Դուք կարող եք բնակարանի գումարը ինքներդ վաստակել, բայց անդամալույծ պատերազմի մասնակից տղերքը չեն կարող, սակայն ի տարբերություն Ձեզ նրանք լուռ են, իսկ դուք ամեն պատի տակ գոռում եք, որ պետությունը Ձեր համար ոչինչ չարեց։ Եվ վերջապես անազնիվ է ասել , որ դուք Եվրոպայի չեմպիոն եք, երբ Դուք Եվրոպայի երիտասարդների հաղթող եք։

Զայրացավ Նանա Սարգսյանը

Այս թեմայով
am