Սիսիանում մեկնարկեց ընտրությունները. ինչ է սպասվում

Սիսիան համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունները: Սիսիան քաղաքի 34/02 ընտրատեղամասում արդեն իսկ ընտրությանը մասնակցել է 24 հոգի։ Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1794 ընտրող։ Մեզ հետ զրույցում ընտրատեղամասի ՀՅԴ-ական հանձնաժողովի նախագահ Վեյնամին Թանգյանն ասաց, որ հույս ունեն ընտրողների մեծ մասնակցություն կլինի, բայց կանխատեսումներ դեռ դժվար է անել։

Ի դեպ, ընտրատեղամասի տարածքում դիտորդները նկատել էին ՔՊ-ական շրջանակներից կուտակումներ, որոնց ոստիկանությունը հորդորեց ազատել տարածքը։

Նշենք, որ ընտրապայքարին մասնակցում են երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:  Սիսիանցիներն այս անգամ մարտական են տրամադրված, վստահ են, որ նախորդ դառը փորձը չի կրկնվելու։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների արդյունքերով ոչ մի ուժ այդպես էլ չկարողացավ հավաքել իշխանություն ձեւավորելու համար անհրաժեշտ 51 տոկոսը: Իսկ  համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանը։

Այսպիսով` հիմնական պայքարը ծավալվելու է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի մերձավոր Արմեն Հակոբջանյանի եւ ՀՀԿ-ական Ջիվան Մարգարյանի միջեւ։

Այս թեմայով
am