Անհարմար եմ զգում այս պարտության համար, ներողություն եմ խնդրում․ Հայաստանի հավաքականի մարզիչ․ Armsport.am
Մթնոլորտը հիանալի էր, երկրպագուներն իսկապես ֆանտաստիկ աջակցություն ցույց տվեց:
Անհարմար եմ զգում այս պարտության համար:
Ներողություն եմ խնդրում պարտության համար. Armsport-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:
Մարզչին հարցրել են նաև այն մասին, թե ինչը հետագայում կփոխեր Հայաստանի հավաքականում.
«Այդ մասին պետք է մտածել: Մտադիր եմ հնարավորություն տալ երիտասարդներին: Թե ինչ փոփոխություններ կլինեն, ցույց կտա ժամանակը:
Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստների կողմից վստահություն լինի: Հանդերձարանում էլ տղաներին ասացի, որ եթե վստահենք իրար, կկարողանանք արդյունքի հասնել:
Ամեն դեպքում, ես իմ ճամպրուկները միշտ պատրաստ եմ պահում»: