Միրզոյանը Մոսկվայում Փաշինյանի փոխարեն ծեծ կերավ, Լավրովի մոտ բերանը ջուր էր առել
Ճաղատը դեղ ունի, թող իր գլխին քսի, ԵՄ անդամ Կիպրոսի մոտ 40 տոկոսը Թուրքիայի կողմից գրավված է, ԵՄ-ն թող գնա Կիպրոսը ազատագրի, այստեղ ի՞նչ է անում: Նիկոլ Փաշինյանը պարզ ասաց՝ ԵՄ-ն եկել է ոչ թե ադրբեջանցիներին զսպելու, այլ՝ Ռուսաստանին, երեկվա զոհն էլ այդ ամենի վկայությունն է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ Երասխի հատվածում թշնամու կրակոցից մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի դեպքին:
«Փաշինյանը մի կողմից ասում է, որ պատերազմի վտանգ կա, Ադրբեջանը եկել է մեզ ցեղասպանելու, բայց հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից ու օժանդակությունից, մյուս կողմից ասում է՝ փողը տալիս ենք, բայց զենք տվող չկա, իշմար է տալիս ադրբեջանցիներին, որ գան, հարձակվեն»,-ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: