Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հոր` դեսպան Արմեն Սարգսյանի մասին «Մի կյանքից ավելի» գիրքն է գրել
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հոր` դեսպան Արմեն Սարգսյանի մասին «Մի կյանքից ավելի» գիրքն է գրել։
Սարգսյանն այնպիսի տեղեկություններ է նշել գրքում, որոնք չգիտեն նույնիսկ նրան ճանաչողները։
«Գիրքն իր հետ չեմ քննարկել։ Ավելին, գրքում ներկայացված որևէ տեղեկություն և փաստ իրենից չեմ ստացել։ Որոշ բաներ իմացել եմ իր ծառայակից ընկերներից, մի մասն էլ արխիվից, ընկերների ու ծանոթների հուշերից։ Ինքն այդքան էլ հանրային մարդ չէր, և կարծում եմ, որ առանձնապես ուրախ չէր լինի, որ իր կողմից իրականացված որոշ օպերացիաներ հրապարակվեն, քանի որ նա հատուկ ծառայությունում էր աշխատել։ Դա ամենևին օրենքի խախտում չէր լինի, ուղղակի ինքն էր համեստ մարդ»,– պատմեց Սարգսյանը