Չեմ կարծում, որ Ռուսաստանը դուրս է մնացել խաղաղության պայմանագրի բանակցություններից

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի կարծում, որ Ռուսաստանը դուրս է մնացել խաղաղության պայմանագրի բանակցություններից։

«Ակնհայտ է, որ տարածաշրջանում իրավիճակի վարման գործընթացն իր ձեռքը վերցնելու հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև կա խորը դիմակայություն: Իսկ մնացած առումներով Ռուսաստանն իր ներգրավվածությունն ապահովում է»,–ասաց Աբրահամյանը։

Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները Արցախի հարցով կոնսենսուս ունեն: Հարցն այն է, որ, ըստ Աբրահամյանի, այն, ինչի շուրջ բանակցվում է, որևէ ձևով չի շոշափում Հայաստանի ու Արցախի շահերը: 

Meganews.am

 

Այս թեմայով
am