Առեղծվածային դեպք Շերամի փողոցում․ 53-ամյա տղամարդը մահացած է հայտնաբերվել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 08։13-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկից տղամարդ է ընկել։

Դեպքի վայր մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են տղամարդու ինքնությունը։ Շենքի բակում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու մարմինը։

Նախնական տեղեկություններով՝ տղամարդը, որը տվյալ շենքի բնակիչ է, 7-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից ցած է նետվել՝ ինքնասպանություն գործելու նպատակով։

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիայի քննչական բաժին՝ հետագա քննության համար։

Հանգամանքները պարզվում են։

 

Այս թեմայով
am