Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին․ 3 ավտոմեքենա վնասվել է
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ՝ մեկ գոտիով։