Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ»

Նախօրեին մոտ եռամսյա կալանքից ազատ արձակված Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանափակումներ է կիրառել։ Սրբազանին արգելված է դուրս գալ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքից, դուրս գալու դեպքում էլ պետք է նախապես տեղեկացնի և համաձայնություն ստանա Պրոբացիոն ծառայությունից, որի հսկողությանն է հանձնված սրբազանը: Նա չի կարող նաև շփումներ ունենալ գործով անցնող վկաների հետ։ Բայց, զարմանալիորեն, հրապարակային հայտարարություններ անելու արգելք նրա նկատմամբ չեն կիրառել։

Արշակ սրբազանը կալանավորված էր 2025 թ.-ի դեկտեմբերի 5-ից։

Նրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Ի դեպ, վերջերս ոմանց նկատմամբ ոչ միայն տնային կալանքի որոշումներ են կայացվում, այլև կոնկրետ նշված տարածքը չլքելու սահմանափակումներ:

Օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին էլ արգելված է Երևանի տարածքից դուրս գալը:

Այս թեմայով
am