Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը ձերբակալվել է
Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը ձերբակալվել է։
Նշենք, որ «Իշխանություն» լրատվամիջոցը գրել էր, որ այսօր առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին («Լեդի Հակոբ») պատկանող Մալաթիայի ոսկու շուկա և ձերբակալել շուկայի տնօրենին։
Դիմադրության ընթացքում հատուկջոկատայինները կիրառել են ֆիզիկական ուժ՝ հարվածելով և գետնին տապալելով ներկաներին։ Միջադեպի հետևանքով մեկ կին ստացել է վնասվածք։
Մեգանյուզին քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի կամ առարկաների ապօրինի շրջանառություն)։
Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է։