Այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին. Հարությունյանը՝ Սաղաթելյանի, Կարապետյանի, Քոչարյանի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀԱԵ եպիսկոպոսների՝ քաղաքացիներին Մայր Աթոռ հրավիրելուն հաջորդած Իշխան Սաղաթելյանի, Նարեկ Կարապետյանի, Լևոն Քոչարյանի հայտարարություններին:

 

«Նրանք այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին՝ Շարքային Ռայանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին՝ «ազգային արժեքը վտանգված է» պաթոսային կարգախոսով:

 

Մտածեցի՝ նորից վերընթերցեմ տասը պատվիրանները: Դժվարությամբ գտա մեկը, այն էլ շատ վստահ չեմ, որ սրանք խախտած չլինեն:

 

Պատվիրաններ.

1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):

2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):

3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես (Ելից. 20:7):

4. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն (Ելից. 20:8):

5. Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12):

6. Մի սպանիր (Ելից. 20:13):

7. Մի շնանար (Ելից. 20:14):

8. Մի գողանար (Ելից. 20:15):

9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16):

10. Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր (Ելից. 20:17):

 

Հ.Գ. Կտրիճն էլ դուրս գա սրանց ընդառաջ, լրիվ կլինի կաստում-շլվար)»,- գրել է Հարությունյանը։

 

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ․ «Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։

Այս թեմայով
am