«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ City of Smile-ի գլխավոր գործընկեր
Քաղցկեղը դատավճիռ չէ․ հիվանդությունը հնարավոր է հաղթահարել՝ ժպիտով, պայքարելով և չհուսահատվելով։
Հայաստանում ամեն տարի 100 երեխայի մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը։ Նրանցից 70-ը հաղթահարում է հիվանդությունը City of Smile հիմնադրամի և նրանց կողքին կանգնած բարերարների շնորհիվ։
«Միասին ստեղծում ենք հրաշքներ» կարգախոսով կայացել է City of Smile բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-ընթրիքը։
Երեկոյի ընթացքում հիմնադրամի և նրա շահառուների անունից շնորհակալություն հայտնեցին հովանավոր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին.
«Բարձր ենք գնահատում ձեր շարունակական աջակցությունը։ Տարիներ շարունակ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը մեր կողքին է», -ասաց City of Smile բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։