Կառավարութունը հավանություն է տվել զինծառայություն չանցած քաղաքացիների՝ քրեական պատասխանատվությունից ազատվելով կամովին 5 տարբերակներից մեկը ընտրելու նախագիծը
Կառավարութունն հավանություն է տվեց Հայկ Սարգսյանի կողմից շրջանառված օրենքի նախագծին, այն Ազգային ժողովում կքննարկվի 2026 թվականի հունվարին։ Այս մասին Meganews-ը տեղեկանում է Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։
Նախագծով առաջարկում եմ ընդլայնել իմ հեղինակած նախորդ օրենքի ընձեռած հնարավորությունները, որն ընդունվեց 2024 թվականի հունվարին։
Ըստ այդ օրենքի զինվորական ծառայություն չանցած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրական պատասխանատվությունից կամովին ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը՝
1. ծառայել 24 ամիս,
2. ծառայել 12 ամիս և պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ,
3. ծառայել 6 ամիս և պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ,
4. ծառայել 1 ամիս և պետական բյուջե վճարել 8 միլիոն դրամ,
5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ:
Օրենքի ընդունումից անցել է 1 տարի և 10 ամիս, այսօր ունենք 1110 հետախուզվող անձ ում 27 տարին լրացել է օրենքի ընունումից հետո։
Անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որպեսզի օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած անձինք նույնպես կարողանան օգտվել այս օրենքից, այլապես նրանք չեն վերադառնա Հայաստանի Հանրապետություն, կսպասեն մինչև լրանա իրենց 37 տարին և վաղեմության հիմքով կարճվի հարուցված քրեական գործը։ Մենք կկորցնենք թե՛ մարդկային և թե՛ ֆինանսական մեծ ներուժ։
Նշեմ նաև, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2024 թվականի փետրվարի 12-ից 2025 թվականի օգոստոսի 1-ն ընկած 17 ամիսների ընթացքում, սույն օրենքից օգտվել է 197 քաղաքացի, նրանք ծառայել և/կամ վճարել են սահմանված վճարներ ու հաշվառվել ՀՀ ԶՈՒ պահեստազորում։ Պետական բյուջե է մուտքագրվել 1.904.000.000 դրամ (5 միլիոն ԱՄՆ դոլար)։