«Շրջիկ քահանա» անունը ստացած Մկրտիչ Մուշադյանը պնդում է՝ ստրիպ ակումբ չի գնացել
«Շրջիկ քահանա» անունը ստացած Մկրտիչ Մուշադյանը պնդում է, թե ստրիպ ակումբ չի գնացել։
«Դա ստրիպ ակումբ չի եղել, Էջմիածնի «Արա» ռեստորանում է եղել՝ 2024թ.–ի դեկտեմբերի 31-ի գիշերը, Նոր տարվա միջոցառում էր, հարազատներով ենք եղել, նաև ծննդյան 35-ամյակ էր, մասնակցել եմ խնջույքի, ի՞նչ կա այդտեղ»,- News.am-ի հետ զրույցում ասել է նա։
Հիշեցնենք՝ նրա մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել համացանցում, որը, ըստ ականատեսի, արվել է ստրիպ ակումբում։