Հրազդանում դեկտեմբերի 13-ին կվառվեն Ծովինարի ջրամբարի ափամերձ հատվածում գտնվող ինքնաթիռի տոնական լույսերը

Հրազդանի համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, կվառվեն Ծովինարի ջրամբարի ափին տեղակայված ինքնաթիռի տոնական լույսերը։

Միջոցառման հանդիպման վայրը նախատեսված է Ծովինարի արձանի հարակից տարածքում, որտեղից, քաղաքապետի խոսքով, լույսերը առավել տպավորիչ ու գեղեցիկ են երևալու։

Համայնքապետը հրավիրել է բոլոր բնակիչներին միանալ և միասին վայելել տոնական լուսավորման մեկնարկը։

Սևակ Միքայելյանն անդրադարձել է նաև անվտանգության կանոններին՝ կոչ անելով ծնողներին լինել ուշադիր երեխաների նկատմամբ ինքնաթիռի մոտ լուսանկարվելու ժամանակ։ Տարածքում առկա են էլեկտրական միացված հատվածներ, և կարևոր է պահպանել անվտանգության բոլոր պահանջները։

 

Այս թեմայով
am