Ատելության ու բռնության գլխավոր քարոզիչներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե «Հայաստանի Հանրապետությունում բռնությունը տեղ չունի», ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ էդուարդ Շարմազանովը երեսպաշտություն է համարում մի պարզ պատճառով՝ Հայաստանում ատելության ու բռնության գլխավոր քարոզիչներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է։
«Սաղիդ կգցեմ ԱԱԾ «պադվալ», «Պոլին կպառկացնեմ», «Ասֆալտին կփռեմ», «Կշինեմ» ... էդ ո՞վ է ասել»,- Փաշինյանի «թևավոր խոսքերը» մեջբերեց Շարմազանովն՝ Aysor.am-ի հետ զրույցում ու հռետորական հարց ուղղեց բռնությունը «դատապարտող» իշխանությանը,- «Էդգար Ղազարյանին, որ բռնության էին ենթարկել, բացահայտեցի՞ք։ Միհրան Հակոբյանի հետ տեղի ունեցածը բացահայտեցի՞ք։ «Ժողովրդավարության բաստիոն» եք ասում, բայց բռունցքներով հարձակվում են ընդդիմախոսների վրա...»։
Շարմազանովը հիշեցրեց՝ ՔՊ-ն իշխանության է եկել հայհոյանքով, դագաղներով, սև ժապավեններով։
«Հայհոյանքով նրա՛նք են եկել։ Ատելությունը, իրավունքների ոտնահարումը գեներացնողը իշխանությունն է եղել ու կա»։