Սրբազանների ու Սամվել Կարապետյանի պահման պայմանները միջին են, ինչպես մյուս ազատությունից զրկված անձանցը. Ծովինար Թադևոսյան
Քրեական ենթամշակույթը քրեակատարողական տարածքներում դեռևս ամբողջությամբ վերացված չէ։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը՝ պատասխանելով ԿՀԿ-ներում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին։
«Քրեական ենթամշակույթը կա, իհարկե, այն ամբողջովին չի վերացել։ Բայց հակադարձ հարց տամ՝ մեր հասարակության մեջ իսպառ վերացե՞լ է քրեական ենթամշակույթը»,– նշեց Թադևոսյանը։
Լրագրողների հարցին՝ ինչ պայմաններում են պահվում Սրբազաններն ու Սամվել Կարապետյանը, ՔԿԾ ղեկավարը պատասխանեց․
«Նրանք պահվում են միջին պայմաններում՝ նույն պայմաններում, ինչ մյուս ազատությունից զրկված անձինք»։