Արթուր Սարգսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով․ փաստաբան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Սարգսյանի պաշտպանների բողոքը: Այս մասին24News-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Իմ գնահատմամբ, առավել քան բարձր գումար է գրավը նախատեսվել, բայց ունենք այն, ինչ ունենք: Արթուր Սարգսյանի նկատմամբ կարող էր որևէ այլ խափանման միջոց չլինել` այս ընթացքում իր դրսևորած վարքի և թե ապացույցների բացակայության պայմաններում»,- 24News-ի հետ զրույցում շեշտեց Արթուր Սարգսյանի պաշտպանը:

Նշենք, որ պաշտպանների կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը բավարարել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Իսկ Արթուր Սարգսյանի կալանքը հերթական անգամ երկարաձգել էր դատավոր Կարեն Ֆարխոյանը:

 

Այս թեմայով
am