Շնորհակալ եմ ձեր սկզբունքային դիրքորոշման համար. Փաշինյանը՝ Սրբազաններին
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր այսօր հրապարակային ձևով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար. Սրբազանների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ, որ այն թեման, որը արծարծել եք ձեր հայտարարության մեջ՝ անձնավորված ձևակերպումների միջոցով, մեզ բերում է մի շատ կարևոր ընդհանրական օրակարգի հետ առնչվելու։ Այն չափազանց կարևոր է արժեքահեն պետություն և հասարակություն ունենալու համար»,- նշել է նա։
«Մեր արժեքները առաջին հերթին կապված են հոգևոր արժեքների հետ, և իրական կյանքում դրանց ունեցած դերը մեծապես կանխորոշում է պետության ու հասարակության արժեքահեն լինելը։ Կարծում եմ, որ սա մի խնդիր է, որի հետ առնչվելը և որի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելը մեր պետության հետագա զարգացման ու ճակատագրի համար կարևոր նշանակություն ունի»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ շնորհակալ է նման խոսակցության և քննարկման պատրաստ լինելու համար։