Դերասանուհի Մարի Պետրոսյանը ցույց է տվել, թե ինչպես է ամուսնու կողմից ենթարկվել բռնության

«Հարգեք ու սիրեք ինքներդ ձեզ, դա ձեր ամենագեղեցիկ էներգիան է»,-«Ազիզյանները» սիթքոմից  հայտնի Մարին սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է շոկային կադրերով՝ ցուցադրելով մարմնի վրա բռնության հետքեր:

Նա նշել է, որ ամուսնալուծվել է, և այժմ իր երեք երեխաների հետ է:

Ավելի ուշ Մարին մանրամասնել է.

«Ոստիկանության ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվեց։ Հանցագործությունը կատարած անձը հիմա կրում է օրենքով նախատեսված պատիժը։

Բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն, և ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ՝ ապահով ու խաղաղ միջավայրում»։

 

Այս թեմայով
am