ԲԿ-ի բաժանմունքի վարիչից պահանջել են «5G» կայանքին միանալու համար լրացնել տվյալներ, հետո պարզվել է, որ նրանից հափշտակել են 5 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ 70-ամյա Մարգարիտա Գ․-ն հայտնել է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, գտնվելով Մալխասյանց փողոցի բնակարաններից մեկում, իր հետ կապ է հաստատել «Յուքոմ» ընկերության աշխատակիցը և հայտնել, որ «5G» կայանքին միանալու համար իր բջջային հեռախոսին են ուղղարկել կարգավորումներ, որոնք նա պետք է լրացնի, որպեսզի կարգավորումը հաստատվի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկու ժամ հետո Մարգարիտա Գ․-ն նկատել է, որ իր անվամբ բանկային հաշվեհամարից կատարել են 5 մլն դրամ գումարի փոխանցումներ «Ինեկո», «Ամերիա» և «Այդի» բանկային հաշվեհամարներին։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարգարիտա Գ․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի վարիչ։

 

Այս թեմայով
am