Կանչել են՝ եկել ենք. Պետական գերատեսչությունների աշխատակիցները շտապում են Մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Փաշինյանի կազմակերպած հավաքին

Պետական գերատեսչությունների աշխատակիցները վաղ առավոտից շտապում են Մարզահամերգային համալիր՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած հավաքին։

Հավաքը պետք է մեկնարկի ժամը 12.00-ին։

Aysor.am-ի թղթակիցը հայտնում է, որ հավաքին մասնակցելու են գալիս պետական գերատեսչությունների աշխատակիցներ այդ թվում նաև մարզերից։

Նրանք հստակ չեն նշել, թե ինչ օրակարգով է հավաքը հրավիրված։ «Կանչել են՝ եկել ենք, ասացին հանրապետության թեմայով է»,-ասաց մասնակցիներից մեկը՝ հստակ չնշելով, թե խոսքը 4-րդ հանրապետության մասին է, թե՞ ոչ։

Դեռևս որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյա մասնակիցների թվում չկա։ Փոխարենը այստեղ են նաև ուժային կառույցների աշխատակիցները։  

Այս թեմայով
am