Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պարգևատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ ու հեռատես առաջնորդ: Հաշվի առնելով ձեր դերը՝ այսօր ես մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով եմ պարգևատրել»,- հայտարարել է Տոկաևը։

Նա նշել է, թե այս քայլը նշան է երկու երկրների միջև բարեկամության ու երկկողմ համագործակցության զարգացման գործում Նիկոլ Փաշինյանի դերակատարության։

Այս թեմայով
am