«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ գերիների հարցը պահել ուշադրության կենտրոնում». Նիկոլ Փաշինյան

«Լուրեր են տարածվում, որ Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ գերիների վերադարձի հարցով՝ նշելով, որ ՀՀ-ն կարող է ինքնուրույն լուծել. Ի՞նչ մեկնաբանություն կտաք»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանը պատասխանեց. «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ իմ հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ Թրամփը հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին: Ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված և Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ-ի կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում:

Այս թեմայով
am