Մեր պայքարը շարունակվելու ենք այս կործանող և անհավատ իշխանությունների դեմ․ Այծեմնիկ Գրիգորյան

Այծեմնիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ողջույն, սիրելի՛ հայրենակիցներ։ Իմ Facebook էջը նույնպես արգելափակել էին։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր աջակցության ինձ հավատալու և վստահելու համար։ Ցավում եմ, որ մենք չկարողացանք անցնել շեմը և լինել ավագանու կազմի մեջ։ Անկեղծ ասած՝ մեծ հիասթափություն ապրեցի ընտրության արդյունքներից, քանի որ քարոզարշավ ժամանակ տեսնում էինք, որ դուք մեր կողքին եք, կիսում եք մեր համոզմունքները, հավանում եք մեր ծրագիրը սակայն արդյունքում լրիվ ուրիշ պատկեր ունեցանք։ Մենք իրականացրել ենք շատ քաղաքակիրթ քարոզարշավ՝ առանց որևէ մեկին խանգարելու, առանց փնովելու, չենք փորձել ձայն խլել այլ ընդդիմադիր ուժից՝ ասելով՝ «մեկա չեն անցնելու, իրենց մի ընտրեք»։ Բայց, ինչպես ասել եմ, մեր պայքարը շարունակվելու ենք այս կործանող և անհավատ իշխանությունների դեմ։ Ես հավատս չեմ կորցնելու մեր ապագայի համար՝ այն ապագայի, որը կառուցելու ենք միասին։ Սիրում եմ ձեզ և նորից իմ խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ։

Այս թեմայով
am