«Նոյեմբերի 20-ին տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների». Լևոն Քոչարյան
|
Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԺ «Հայաստան» պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը, ժամը՝ 15:00-ին, Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։ Մեր ակտիվ մասնակցությամբ աջակցենք անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին և ցույց տանք, որ այս ապօրինությունների հետ չենք համակերպվելու»,- նշված է գրառման մեջ։ |
Աղբյուրը` Լևոն Քոչարյան