ԱԺ-ում ընթանում է «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ հանրային քննարկում․ ներկա են բարձրաստիճան պաշտոնյաներ
Աժ-ում ընթանում է «Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկում:
Քննարկումը վարում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը:
Ներկա է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պոսղոսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը և քաղհասարակության ներկայացուցիչներ: