Կարապետյանի դատավարությունը շարունակվում է, վարչապետի լրատվամիջոցը հրապարակում է կալանքի որոշումը

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը X-ում գրել է․

«Մինչ մեր պաշտպանյալ Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը շարունակվում է, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու մասին։

Սա խոսում է Հայաստանում գործող հեռախոսային արդարադատության մասին»,- նշել է Ամստերդամը։

Հիշեցնենք՝ արդեն 12 ժամ է` ընթանում է գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը:
Միևնույն ժամանակ, «Հայկական ժամանակ»-ն արդեն հրապարակել է վերդիկտը։ 

Այս թեմայով
am