Խուզարկություններ՝ «Հաղթանակ» դաշինքի անդամների տանը՝ ընտրական հանցագործությունների շրջանակում
Ինչպես հայտնել էին լրատվամիջոցները՝խուզարկություններ են ընթանում Վաղարշապատ խոշորացված համայնքի ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամների տանը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից civic.am-ին հայտնեցին, որ քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Նշենք, որ խոսքը գնում է նոր հարուցված քրեական վարույթների մասին։ «Հաղթանակ» կուսակցության մի շարք անդամների տներում խուզարկություններ են` կապված ընտրություններում թույլ տրված հանցագործությունների հետ։