Ամբողջ երկրում հшնցшգործները վխտում են, բայց ձերբակալում են նրանց, ովքեր ունեն կարծիք, դիրքորոշում ու չեն վախենում իշխանության ճնշումներից․ Տիգրան Աբրահամյան
Ամբողջ երկրով մեկ հանցագործները վխտում են, բայց ձերբակալում են ոչ թե իրական հանցագործներին, այլ նրանց, ովքեր ունեն կարծիք, դիրքորոշում ու չեն վախենում իշխանության ճնշումներից, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ, որտեղ իր աջակցությունն է հայտնում «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ձերբակալվել էին այսօր առավոտյան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։
«Մասկի-շոուներ են անում, ասես վտանգավոր հանցագործների են վնասազերծում։ Իրականում իշխանությունն այսօր թիրախավորում է բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կարծիքից, դիրքորոշումից տարբերվող մոտեցում են ներկայացնում։ Իրավապահները, դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներն են կատարում։ Տարբեր գործեր շինող, դակող քննիչներ, դատախազներ, դատավորներ... բոլորի գլխին Նիկոլ Փաշինյանն է»,- ընդգծեց Աբրահամյանը։