ՀՀ զինված ուժերը ղեկավարում են ղարաբաղցիները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ զինված ուժերը ղեկավարում են ղարաբաղցիները, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանւը։

«Բա եթե մենք ղարաբաղցիներին չենք սիրում՝ ո՞նց ենք այդ մարդկանց տարել, այդ տեղերում նշանակել»,- ասաց նա։

Վարչապետն ընդգծեց՝ եթե իրենք դավաճան են՝ ո՞նց են ղարաբաղցիներն աշխատում իրենց հետ։

«Իրենք ամեն ինչ գիտեն, չէ՞, բա ո՞նց են աշխատում մեզ հետ, այս հարցի պատասխանն ո՞վ է տալու»,- ընդգծեց նա։

 

Այս թեմայով
am