Վազգենի և Նարեկի դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը․ լրագրող
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա են ԱԱԾ դիմակավորված անձինք գնացել են Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետևից:
«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար: Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք: Հայտնել է լրագրող Լիա Սարգսյանը։Հիշեցնենք՝ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտնել է․ «Տղաների նկատմամբ սեզոնային քրեական հետապնդումներ են իրականացվում նախորդ քրեական հետապնդման հետապնդումից հետո, երբ որ տղաները երկու ամիս խուլիգանության հոդվածով անցկացրեցին բանտում»»։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հեղինակած «Իմնեմնիմի» փոդքասթին օրեր առաջ հյուրընկալվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։