Փաշինյանը՝ Սարգսյանի հարցազրույցի մասին. «Տեսա՝ ինչ-որ տոնակատարություն ա, բայց ես հինգին եմ արթնանում, ոչ թե գիշերը չեմ քնում»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ թեմայով նկատել է «տոնական տրամադրություն» որոշ շրջանակներում։
«Տեսա՝ ինչ-որ տոնակատարություն ա․ կողմնակիցներն ասում էին՝ փաստորեն Փաշինյանը գիշերը չի քնել, նայել ա Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Ընդհանրապես, իմ աշխատանքային օրը սկսվում է ժամը հինգին»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև հավելեց․ «Չգիտեի, որ նոր ա ավարտվել հարցազրույցը։ Երկու հոգու հավաքել ու հինգ ժամ խոսել՝ դա նշանակում ա՝ շփման խնդիր ունի»։