Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեց ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի համար
Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, նշեց.
«Անախորժ իրավիճակ էր ստեղծվել, և մեր ընդդիմադիր մամուլը անմիջապես վերնագրեց՝ «ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը»: Ենթադրում եմ՝ իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե՛ կառավարությունից, թե՛ մեր գործընկերներից»:
Պատգամավորը միաժամանակ հորդորեց ԱԺ քարտուղարությանը լինել ավելի ուշադիր.
«Երբ ելույթ ունեցողից հետո ես պետք է խոսեմ, գոնե նախապես տեղեկացրեք, մինչև դահլիճից դուրս գալս»:
Հիշեցնենք՝ բյուջետային քննարկման ընթացքում հարակից զեկույցով պետք է հանդես գար Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն նա տվյալ պահին դահլիճում չէր։
ԱԺ-ում աշխատող լրագրողները հրապարակել էին կադրեր, որոնցում երևում էր, թե ինչպես Քոչարյանը ուշացումով մտնելով դահլիճ՝ փորձում էր պարզաբանում տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս ակնհայտ դժգոհությամբ լքել էր նիստերի դահլիճը։
Մարգարիտա Դավթյան