Փաշինյան․ «ԿՀՎ-ի և MI6-ի աջակցությամբ ծառայության ստեղծման մասին հայտարարությունը անհեթեթություն է»

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, թե Հայաստանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) աջակցությամբ ստեղծվել է արտաքին հակահետախուզության նոր ծառայություն։

 

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմանքով արձագանքեց լրագրողների հարցին՝ կապված Բաբաջանյանի հայտարարության հետ։

 

«Ոնց ասեմ, որ ձեր համար հանկարծ վատ չհնչի… որտեղի՞ց էիք կարդում։ Կներեք, բայց դա անհեթեթություն է», – նշեց վարչապետը։

 

Փաշինյանը հավելեց, որ Հայաստանում գործում է Արտաքին հետախուզական ծառայություն, և այլ նման կառույցի ստեղծման մասին խոսք լինել չի կարող։

 

Այս թեմայով
am