Պատահար՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանում. դեպքի վայրում ոստիկաններն ու շտապօգնությունն են աշխատել
Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում այսօր երեկոյան պատահար է գրանցվել: Մի քաղաքացի վայր է ընկել շարժասանդուղքից և վնասել ոտքը: Ժամանել են ոստիկանությունն ու շտապօգնությունը, տեղում առաջին օգնություն ցույց տալուց հետո քաղաքացին տեղափոխվել է «Հերացի»համալսարանական հիվանդանոց:
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Meganews.am- ին ասաց՝ ահազանգ չունեն դեպքի վերաբերյալ, ոստիկանները պարզապես օգնել են քաղաքացուն.
«Մենք այդտեղ գործառույթ չունենք»:
«Բարեկամություն» կայարանում տևական ժամանակ կաթվածահար է եղել մարդկանց ու գնացքների շարժը: