«Աստղիկ» ԲԿ-ում գիշերը նորածին է մաhացել. դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Աստղիկ» ԲԿ-ում գիշերը նորածին է մահացել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: Այս մասին ՔԿ-ից հայտնել են լրատվամիջոցներին:
Ավելի վաղ Արմլուրը հայտնել էր, որ այսօր գիշեր ժամը 03:00-ի սահմաներում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ։ Մի քանի ժամ հետո բժիշկները մոտեցել են ծննդկանի հարազատներին և ասել են, որ նորածինը մահացել է։
Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին և դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։