Շենգավիթի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի շնորհավորական ուղերձը՝ ՏԻՄ օրվա առթիվ
Նոյեմբերի 10-ին Հայաստանում նշվում է Տեղական ինքնակառավարման մարմինների օրը։ Այդ առիթով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով համայնքային կառավարման համակարգում աշխատողների պատասխանատվությունը, նվիրումն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման կարևորությունը։
Ուղերձը՝
Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առիթով։
Այս օրը մեր համատեղ աշխատանքի կարևորության, համայնքի հանդեպ պատասխանատվության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված անընդհատ ջանքերի խորհրդանիշն է։
Տեղական ինքնակառավարումը պետական կառավարման այն օղակն է, որտեղ յուրաքանչյուր որոշում ուղղակիորեն անդրադառնում է քաղաքացու համայնքային կյանքի և այդ նույն համայնքի զարգացմանը։
Համոզված եմ, որ միասնական աշխատանքի շնորհիվ շարունակելու ենք նվիրումով ծառայել մեր համայնքին՝ իրականացնելով արդյունավետ ծրագրեր։
Հարգելիներս, շնորհակալություն ձեր բարեխիղճ ու համբերատար աշխատանքի համար։ Մաղթում եմ ուժ և նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր սիրելի Շենգավիթի։
Հարգանքով` Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար` Տիգրան Գաբրիելյան