Լավրովն անդրադարձել է միջուկային փորձարկումների վերսկսման մասին Թրամփի հայտարարությունը

Ռուսաստանը որևէ բացատրություն չի ստացել այն մասին, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով միջուկային փորձարկումների վերսկսման մասին։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է․ «Մենք դեռևս դիվանագիտական ուղիներով որևէ բացատրություն չենք ստացել այն մասին, թե ինչ նկատի ուներ նախագահ Թրամփը՝ հայտարարելով միջուկային փորձարկումների վերսկսման մասին»։

Այս թեմայով
am