Ողջունում եմ Ադրբեջանի տարածքով երկաթուղու հետ կապված ՌԴ-ի ակտիվությունը. Փաշինյան

Ողջունում եմ ՌԴ-ի ակտիվությունը՝ Ադրբեջանի տարածքով երկաթուղու հետ կապված. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով օգոստոսի 8-ից հետո փորձագիտական գնահատականները, որ ՌԴ-ի համար սա նեգատիվ զարգացում է։

«Նաև Իրանի համար, որ նեգատիվ զարգացում էր,  մենք ասում էինք՝ ոչ, այս որոշումը նպաստելու է ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։ Երեք ամիս հետո մենք արդեն ունենք զարգացումներ՝ 130 վագոն ՌԴ-ից, պատկերցնում եք չէ քանի բեռնատար է։ Ուզում եմ ընդգծել, որ սա լիարժեք համապատասխանում է օգոստոսի 8-ից հետո զարգացումներին ու մեր պատկերցումներին»,-ասաց նա։

Այս թեմայով
am