Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է ստացել. Մանրամասներ՝ «Երևան Սիթի»-ի հրդեհից

Ահազանգը եղել է, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի սննդի կետում է հրդեհ բռնկվել։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 14 մարտական հաշվարկ։ Աշխատանքները ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրենը։ Քաղաքացիները տարհանվել են մինչ մարտական հաշվարկների ժամանումը»,-ասաց Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, թե այս պահի դրությամբ տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չունեն։

Ասաց, որ, ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է KFC սննդի կետում։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

«Երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է ստացել»,-ասաց Նարեկ Սարգսյանը։

Այս թեմայով
am