«Չենք կարող բացառել, որ ինչ-որ ապագայում կապրենք Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ ՀՀ-ում»․ Հասմիկ Հակոբյան
|
«Դուք բացառո՞ւմ եք, որ ադրբեջացիները կգան և օկուպացիոն ծրագիր կիրականացնեն, իրենց բնօրրանը կհամարեն մեր տարածքներն ու հետո կպահանջեն արժանավայել կյանք»,- դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ հարցրեց լրագրողը։ «...Մեր երկրում ապրում են Իրանի քաղաքացիներ, մենք չունե՞նք ցավոտ անցյալ Իրանի՝ Պարսկաստանի հետ. տարբեր երկրների հետ ինչ-որ պատմական շրջանում խնդիրներ ունեցել ենք, բայց այսօրվա հարաբերությունները փոխկապակցել ցավոտ անցյալի հետ, պետք չէ։ Չենք կարող բացառել, որ ինչ-որ ապագայում մենք կապրենք օրինակ Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում, ինչպես ցանկացած 2 հարևան պետությունների դեպքում է լինում»,- պատասխանեց պատգամավորը։ |